Հետևեք մեզ։

ՍԴ նախագահը Իրանի դեսպանին է ներկայացրել ՀՀ Սահմանադրական դատարանի կառուցվածքը

18:05, 03 ապրիլ 2025
ՍԴ նախագահը Իրանի դեսպանին է ներկայացրել ՀՀ Սահմանադրական դատարանի կառուցվածքը
2025 թվականի ապրիլի 3-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: 
 
Ողջունելով հյուրին՝ Սահմանադրական դատարանի նախագահը բարձր է գնահատել հայ և իրանցի ժողովուրդների ջերմ ու բարեկամական հարաբերությունները։ Արման Դիլանյանն ընդգծել է Սահմանադրական դատարանի պատրաստակամությունը՝ երկու բարեկամ պետությունների միջև սահմանադրական արդարադատության ոլորտում փոխգործակցության զարգացման ուղղությամբ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը։
 
Հանդիպման ընթացքում Հայաստանում Իրանի դեսպանի խնդրանքով ՍԴ նախագահը ներկայացրել է ՀՀ Սահմանադրական դատարանի կառուցվածքը, կազմությունն ու գործունեության առանձնահատկությունները։
 
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Հայաստանում Իրանի դեսպանը նշել է, որ իր գործունեությունը մշտապես ուղղված է երկու բարեկամ պետությունների և ժողովուրդների ջերմ հարաբերությունների շարունակականության պահպանմանն ու առավել զարգացմանը։

Վերլուծական