Հետևեք մեզ։

Հիվանդանոցի անվտանգության աշխատակիցների հետ վիճաբանած 52-ամյա տղամարդը ձերբակալվել է

18:30, 03 ապրիլ 2025
Հիվանդանոցի անվտանգության աշխատակիցների հետ վիճաբանած 52-ամյա տղամարդը ձերբակալվել է

Ապրիլի 2-ին՝ ժամը 12.40-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արտաշիսյան փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի անվտանգության աշխատակիցների և քաղաքացիների միջև:

 

Հաղորդումը փոխանցվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից օպերատիվ խումբը շտապ մեկնել է բուժհաստատություն: Իրավապահները պարզել են, որ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչ 52-ամյա տղամարդը տեսակցության ժամ չլինելու պահին փորձել է մտնել հիվանդասենյակ, սակայն անվտանգության աշխատակիցը չի թույլատրել:

 

Չենթարկվելով անվտանգության աշխատակցի պահանջին` լճաշենցին, բացահայտ անհարգալից վերաբերմունք ցույց տալով հասարակության նկատմամբ, խախտել է հասարակական կարգը: Նա ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:

Վերլուծական