Հետևեք մեզ։

Հանրապետության հրապարակում այսուհետ մշտապես տեղադրված կլինեն պետության գլխավոր խորհրդանշանները

21:23, 03 ապրիլ 2025
Հանրապետության հրապարակում այսուհետ մշտապես տեղադրված կլինեն պետության գլխավոր խորհրդանշանները

Ապրիլի 2-ին տեղի ունեցավ Հայաստանի պատմության թանգարանի դիմահայաց կամարաշար հատվածի երկու ութանկյուն պատուհաններին տեղադրված Հայաստանի Հանրապետության և ՀՀ զինված ուժերի զինանշանների ապակենկարների (վիտրաժ) լուսավորման արարողությունը:

Պատմության թանգարանից հայտնում են, որ այսուհետ մայրաքաղաքի սրտում՝ Մայր թանգարանի շենքի վրա, մշտապես տեղադրված կլինեն պետության գլխավոր խորհրդանշանները՝ ընդգծելով մեր հազարամյա պատմության ընթացքում և ապագայի կերտման գործում ազգային պետականության ու զինված ուժերի հիմնարար դերակատարությունը։

Վերլուծական