Հետևեք մեզ։

«Կամուրջ»-ի համահիմնադիրներն այցելել են բողոքի ակցիա իրականացնող արցախցի բռնի տեղահանված երիտասարդներին

21:41, 03 ապրիլ 2025
«Կամուրջ»-ի համահիմնադիրներն այցելել են բողոքի ակցիա իրականացնող արցախցի բռնի տեղահանված երիտասարդներին
Այսօր «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիրներ Լուիզա Սարգսյանը և Ռաֆայել Հունանյանը այցելել են Ազատության հրապարակում բողոքի ակցիա իրականացնող արցախցի բռնի տեղահանված երիտասարդներին․ այս մասին հայտնում է նախաձեռնությունը։
 
«Այս այցի նպատակն էր տեղում ծանոթանալ արցախցի մեր քույրերի և եղբայրների պահանջներին , որ ավելի խորը և հանգամանալից ըմբռնենք տեղահանված մեր հայրենակիցների խնդիրների էությունը ։
 
Հանդիպումը անցավ ընկերական և անկաշկանդ մթնոլորտում։ «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիրները և անդամները բացառում են հայկական աշխարհի պառակտումը և ներքին թշնամանքը և մշտապես ընդգծում են , որ եթե արցախահայության մոտ խնդիրներ առաջանան իրենց Մեծ Հայրենիքում, ապա պետք է անել հնարավոր ամեն բան, որպեսզի այդ խնդիրները ստանան համապատասխան լուծումներ»։

Վերլուծական