Հետևեք մեզ։

Արմեն Սարգսյանի օտարերկրյա քաղաքացիության մասին գործի նախաքննությունը շարունակվում է. ՔԿ

10:40, 04 ապրիլ 2025
Արմեն Սարգսյանի օտարերկրյա քաղաքացիության մասին գործի նախաքննությունը շարունակվում է. ՔԿ
ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի օտարերկրյա քաղաքացիություն ունենալու գործով նախաքննությունը շարունակվում է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
 
Ավելի վաղ ԱԱԾ–ից Sputnik Արմենիային ասել էին, որ Արմեն Սարգսյանի վերաբերյալ իրականացվող քրեական վարույթը ենթակայության կարգով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե։
 
ՔԿ–ից այլ մանրամասներ չեն հաղորդում։
 
Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2018-2022 թվականներին:
 
2022–ի հունվարի 23-ին նա հրաժարական տվեց` պատճառաբանելով, թե նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ` երկրի և ազգի համար բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքական գործընթացների վրա։
 
Հաջորդ օրը Hetq.am–ը գրեց, որ Սարգսյանը մինչ նախագահ ընտրվելն ունեցել է Սենթ Քիթս և Նևիսի Դաշնության քաղաքացիություն, և նա այդ պաշտոնում ընտրվելու իրավունք չուներ։
Պարբերականի տվյալներով՝ Սարգսյանն այդ քաղաքացիությունը ստացել է 500 հազար դոլարի չափով ներդրումների համար։

Վերլուծական