Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Եվրամիություն-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովում խոսել է Անդրկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքի աշխարհաքաղաքական և տնտեսական կարևորության մասին։
Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ասել է, որ այս միջանցքը կարևոր դեր կխաղա Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 5 երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում։
«Գնալով մասնատված աշխարհում Անդրկասպյան տրանսպորտային միջանցքը կամրապնդի ձեր երկրների (Կենտրոնական Ասիայի 5 երկրներ) և Եվրոպայի միջև կապերը», - ասաց Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:
Միևնույն ժամանակ, նա ընդգծել է այս միջանցքի արդյունավետության համար տարածաշրջանի երկրների միջև սահմանային անցումների դյուրացման կարևորությունը. «Սև ծով հասնելու համար կարևոր են ինչպես Կենտրոնական Ասիայի, այնպես էլ Հարավային Կովկասի երկրների հետ սահմանային անցումները»։
Եվրահանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաեւ հայ-թուրքական սահմանի բացման հարցին.
Նրա խոսքով, 30 տարի անց Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների բացումը կարող է արմատապես փոխել իրավիճակը.