Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները կարող են հեռախոսազրույց ունենալ այս կամ հաջորդ շաբաթվա սկզբին, պնդում է Politico-ն՝ հղում անելով Եվրոպայում իր աղբյուրներին։
«Սպասումներ կան, որ Թրամփի և Պուտինի ևս մեկ հեռախոսազրույց կկայանա այս շաբաթավերջից առաջ կամ հետո»,- ասվում է հրատարակության մեջ։
Դոնալդ Թրամփի նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր Ռուսաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդները երկու անգամ շփվել են։ Առաջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել փետրվարի 12-ին, այնուհետ Պուտինն ու Թրամփը քննարկել են ուկրաինական ճգնաժամի լուծումը, ինչպես նաև պայմանավորվել են շարունակել շփումները, այդ թվում՝ անձնական հանդիպման կազմակերպման հարցով։