Հետևեք մեզ։

Թրամփը կարծում է, որ Իրանը համաձայն է ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների

12:16, 04 ապրիլ 2025
Թրամփը կարծում է, որ Իրանը համաձայն է ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, որ Իրանի իշխանությունները համաձայն են ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի շուրջ ուղիղ բանակցություններ վարել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփն ասել է նախագահական ինքնաթիռում լրարողների հետ զրույցում՝ չնայած Իրանը բազմիցս հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ միայն անուղղակի բանակցություններ կվարի:

 

«Կարծում եմ, որ նրանք այժմ ցանկանում են ուղիղ բանակցություններ վարել», - ասել է նա:

 

Թրամփն ընդգծել է, որ ուղղակի բանակցություններն ավելի հաջող տարբերակ է համարում, քան միջնորդների միջոցով շփումները։

 

«Սա ավելի արագ և ավելի լավ պատկերացում է տալիս կողմերի դիրքորոշումների մասին», - նշել է ԱՄՆ նախագահը։

 

Թրամփն ավելի վաղ Իրանին կոչ էր արել բանակցություններ սկսել և համաձայնագիր կնքել իր միջուկային ծրագրի շուրջ և Թեհրանին սպառնացել էր ռմբակոծությամբ ու երկրորդային մաքսատուրքերով։

 

Վերլուծական