Խորհրդային Միության առաջնորդ Իոսիֆ Ստալինի ծոռը՝ Յակով Ջուգաշվիլին, ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է, որ չի գնա Մոսկվայում կայանալիք շքերթին՝ ի պատիվ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի։
«Մայիսի 9-ի հետ կապված ծրագրեր չունեմ... ոչ մի տեղ չեմ գնա»,- ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե պատրաստվո՞ւմ է մասնակցել Հաղթանակի 80-ամյակի շքերթին։
Ջուգաշվիլին հավելել է, որ չի պատրաստվում մասնակցել «Անմահ գնդի» ակցիային։