Ապրիլն այս տարի կլինի տաք և բավարար տեղումներով, օդի ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով։
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նա նշել է, որ հիմնականում ապրիլին գերակշռելու են արևադարձային լայնություններից ներթափանցող հոսանքները։
«Բայց չի բացառվում, որ հատկապես ամսվա վերջում` առանձին օրերի, ունենանք արկտիկական ցուրտ հոսանքների ներթափանցում։ Ապրիլին տեղումների քանակը կանխատեսվում է նորմայի սահմաններում»,– նշել է Սուրենյանը։