Հետևեք մեզ։

Աջարիայի կառավարության նախագահը հրաժարական է տվել

13:07, 04 ապրիլ 2025
Աջարիայի կառավարության նախագահը հրաժարական է տվել

Թոռնիկե Ռիժվաձեն հրաժարական է տվել Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահի պաշտոնից։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Ես որոշել եմ հրաժարական տալ»,- գրել է նա։

Նա շնորհակալություն է հայտնել իշխող «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին և իշխող թիմի մյուս անդամներին վստահության համար։

Թոռնիկե Ռիժվաձեն 36 տարեկան է։ Նա Աջարիայի կառավարության նախագահն է 2018 թվականի հուլիսից։ 

Վերլուծական