Հետևեք մեզ։

Վստահ եմ, որ փոխադարձ աջակցությունը կծառայի անվտանգության ամրապնդմանը Հարավային Կովկասում․ Լավրովը՝ Բայրամովին

14:08, 04 ապրիլ 2025
Վստահ եմ, որ փոխադարձ աջակցությունը կծառայի անվտանգության ամրապնդմանը Հարավային Կովկասում․ Լավրովը՝  Բայրամովին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը շնորհավորել է իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովին՝ երկու երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 33-րդ տարեդարձի կապակցությամբ։

 

Այս մասին տեղեկություն է տարածել ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

 

Լավրովը նշել է, որ երկու երկրների միջև բարեկամության և բարիդրացիության սկզբունքների վրա հիմնված հարաբերություններն ամրապնդվել և զարգանում են վերջին տասնամյակների ընթացքում, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հարաբերությունները հիմնված են վստահության վրա։

 

Ռուս նախարարն ընդգծել է, որ իր ղեկավարած կառույցը կենտրոնացած է Ադրբեջանի ԱԳՆ-ի հետ համագործակցությունը շարունակելու վրա։

 

«Վստահ եմ, որ միջազգային հարթակներում գործողությունների համակարգումն ու փոխադարձ աջակցությունը, արդյունավետ համագործակցությունը ԱՊՀ և տարածաշրջանային ձևաչափերում կծառայի փոխշահավետ համաձայնագրերի իրականացմանը և կայունության ու անվտանգության ամրապնդմանը Հարավային Կովկասում և Կասպից տարածաշրջանում»,- ասել է նա։

Վերլուծական