Հայաստանի կողմից Ադրբեջանին տրամադրված ականապատ քարտեզների ճշգրտությունը կազմել է 25 տոկոս։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն։
Նա նշել է, որ վերջին ականների պայթյունների ավելի քան 55 տոկոսը տեղի է ունեցել այդ քարտեզներով չընդգրկված տարածքներում։
«Ականների հարցում Հայաստանի այս մոտեցումը ևս մեկ հետքայլ է հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանում խաղաղության և վստահության ամրապնդմանն միջոցառումների ուղղությամբ»,- ընդգծել է նա։
Ըստ Հաջիևի՝ Բաքուն ակնկալում է, որ «Երևանը կտրամադրի բոլոր ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզները, որը կապահովի ներքին տեղահանվածների անվտանգ վերադարձը և տուժած շրջանների վերակառուցումը»։