ՌԴ-ում Մոլդովայի դեսպանին կանչել են արտաքին գործերի նախարարություն և նրա դեմ խիստ բողոք են ներկայացրել ՌԴ դեսպանատան երեք աշխատակիցների պերսոնա նոն գրատա հայտարարելու՝ Քիշնևի որոշման պատճառով, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
«Ապրիլի 4-ին Ռուսաստանի Դաշնությունում Մոլդովայի Հանրապետության դեսպան Լիլիան Դարիուսը կանչվել է ՌԴ արտաքին գործերի նախարարություն, որին խիստ բողոք է ներկայացվել մարտի 31-ին Մոլդովայի իշխանությունների՝ ՌԴ դեսպանատան երեք աշխատակցի պերսոնա նոն գրատա հայյտարարելու որոշման առնչությամբ»:
Դրանում նաև նշվում է, որ ռուսական կողմն ընդգծել է, որ Մոլդովայում Ռուսաստանի դեսպանությունը գործում է 1961 թվականի դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի դրույթներին համապատասխան, և Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությանը Մոլդովայի ներքին գործերին միջամտելու մեջ մեղադրելու ցանկացած փորձ հիմք չունի։
«Լիլիան Դարիուսը նոտա է ստացել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից, որում ասվում է, որ ռուսական կողմը, ելնելով փոխադարձության սկզբունքից, պերսոնա նոն գրատա է հայտարարում Ռուսաստանում Մոլդովայի դեսպանատան երեք աշխատակցիների նկատմամբ, որոնք պետք է լքեն մեր երկիրը»,- եզրափակվում է հաղորդագրությունում։