Թուրքիան չի ցանկանում Իրանի դեմ հարձակման ականատեսը լինել։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը այս մասին ասել է Reuters-ին տված հարցազրույցում։
Պատասխանելով ԱՄՆ-Իրան լարվածության մասին հարցին՝ Հաքան Ֆիդանը ընդգծել է դիվանագիտության անհրաժեշտությունը, և որ իրենք չեն ցանկանում որևէ հարձակում տեսնել Իրանի դեմ։
«Դիվանագիտություն է պետք, մենք չենք ցանկանում Իրանի վրա հարձակման ականատես լինել»,-ասել է նա։