Freedom House-ը ավարտում է իր աշխատանքը Հայաստանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Անդրանիկ Շիրինյանը՝ իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչը Հայաստանում:
Շիրինյանը հաղորդել է՝ ավարտում է իր աշխատանքը որպես Freedom House-ի հայաստանյան ներկայացուցիչ, քանի որ կազմակերպությունն ավարտում է իր աշխատանքը այստեղ։
«Պատիվ էր առաջնորդել ամենադժվար ժամանակներից և կանգնել այդքան ոգեշնչող գործընկերների, ընկերների և իրավապաշտպանների կողքին»,-գրել է նա։