Հետևեք մեզ։

Ծովակ գյուղի 33-ամյա բանկիչը հատել է 104 բարդի և տեղափոխել իր բակ

18:04, 04 ապրիլ 2025
Ծովակ գյուղի 33-ամյա բանկիչը հատել է 104 բարդի և տեղափոխել իր բակ

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնում ստացվել են օպերատիվ տեղեկություններ, որ Ծովակ գյուղի 33-ամյա մի բանկիչ մեկ ամիս առաջ իր բանակավայրին մոտ անտառում հատել է 104 բարդի և փայտանյութը տեղափոխել բակ։

Ոստիկանությունից  հայտնում են, որ իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ համայնքային ոստիկաններն էկոպարեկների հետ այցելել են 33-ամյա տղամարդուն:

Նրա բակում հայտնաբերվել են հատված բարդիները։ Տղամարդը հայտնել է, որ ծառերն ինքն է կտրել և տեղափոխել։ Հաղորդումը և կից փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։

Վերլուծական