Եթե Աստված կամեցել է, ոչ ոք չի կարող Աստծո կամեցածին դեմ գնալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Գյումրիի նախկին քաղաքապետ, այսօր քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով Մարտուն Գրիգորյանի հայտարարությանը, ով համաձայնել էր անհրաժեշտ քվեները տալ իրեն, որ դառնա քաղաքապետ:
«Ես գիտեմ՝ ինչի տակ եմ մտել: Ես ինքս իմ նկատմամբ եմ խիստ, կարիքը չկա, որ ես ինչ-որ մարդկանց ասելով զգաստանամ: Ես ինձանով զգաստ եմ: Կապրենք, կտեսնենք»,-ասաց նա:
Հարցին՝ իր և Մարոտւն Գրիգորյանի միջևբանակցություններ են եղե՞լ, թե վերջինս միանձնյա որոշել է ապահովել ձեր ընտրությունը, Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Ես կարդացել եմ իր հայտարարությունը, մենք իրար հետ չենք խոսել, և հուսով եմ կխոսենք: Թուրքն ու հայը չենք, ես ներողամիտ մարդ եմ ամեն ինչի մեջ:
Ինքը ճիշտ է արել, կարող է՝ ցավալի է, դժվար է, որովհետև շատ դժվար է նմանատիպ հայտարարություն անելը, բայց ես գիտեմ, որ դա իրենց անունի համար են արել: Անունը ավելի բարձր է, քան նյութականը: Ճիշտ քայլ է արել: Թեկուզ իմ նկատմամբ չլիներ, ես կողջունեի անպայման:
Այն, որ իմ և իր ընտանիքների հետ կապված մամուլը շատ է ներկայացնում, դա այդպես չէ, ուզում են այդպես ներկայացնել: Ավելի շատ ես քաղաքական եմ տեսնում, քան անձնական խնդիրների հետ կապված, որովհետև ես շատ լավ հասկանում եմ, թե դրա բարդությունը որտեղ է կայանում: Չեմ ուզում հիմա շատ ընդլայնվել: Կապրենք, կտեսնենք, թե աշխատանքը ոնց է ստացվելու: