Hraparak.am-ի տեղեկություններով, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցն առաջիկայում հետ է կանչվելու պաշտոնից, որովհետեւ Թրամփի վարչակազմի հետ նրա աշխատանքն ակնհայտորեն չի ստացվում: Նրա պաշտոնավարման ժամկետը լրանում է այս ամռանը` նա նշանակվել է 4 տարով, 2021-ի կեսերին: Նրան անգամ ցանկացել են ժամանակից շուտ հետ կանչել, բայց իր խնդրանքով` համաձայնել են սպասել մինչեւ ժամկետի լրանալը, որը մի քանի ամսից կլինի:
Լրատվամիջոցի տեղեկություններով` ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչի նշանակման հարցի քննարկման ժամանակ Մակունցն ամեն ինչ արել է, որ ինքը նշանակվի այնտեղ: Այդ դեպքում ստիպված չէր լինի հետ գալ Հայաստան, այլ ընդամենը Վաշինգտոնից կտեղափոխվեր Նյու Յորք եւ կմնար իր սիրելի ԱՄՆ-ում, բայց ՀՀ իշխանությունը հասկացել է, որ դա սխալ կլինի, կամ` միջազգային կառույցներից են հասկացրել եւ ընտրությունը կանգ է առել ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանի վրա: