Հետևեք մեզ։

Մաhվան ելքով վթար է տեղի ունեցել Երևանում

09:47, 05 ապրիլ 2025
Մաhվան ելքով վթար է տեղի ունեցել Երևանում

Ապրիլի 5-ին, ժամը 06:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 2/14 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

 

Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել սյանը։

 

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին․ շտապօգնության աշխատակիցները արձանագրել են վերջինիս մահը։

Վերլուծական