Հետևեք մեզ։

Այսօր Դավիթ Բաբայանի ծննդյան օրն է

10:12, 05 ապրիլ 2025
Այսօր Դավիթ Բաբայանի ծննդյան օրն է

Այսօր Բաքվի բանտում գտնվող Դավիթ Բաբայանի ծնունդն է. գրում է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը.

 

«Դավիթին արդեն 15 տարի է ճանաչում եմ, դեռ չեմ խոսում այն մասին, որ դրանից 4-ը միասին, աշխատել ենք Արցախի նախագահի աշխատակազմում:

 

Ամբողջ կյանքը գիտությանն ու պետական ծառայությանը նվիրած մարդն այսօր բանտում է, այն էլ` ադրբեջանական:

 

Իր ընտանիքին ու երկրին նվիրված մարդ, ով անչափ սիրում էր Արցախն ու անմնացորդ նվիրված էր իր հայրենիքին:

 

Դավիթ ջան, ծնունդդ շնորհավոր:
Ազատություն քեզ ու Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին»:

Վերլուծական