«Բավարիայի» 35-ամյա կիսապաշտպան Թոմաս Մյուլերն իր սոցցանցերում հայտարարել է ընթացիկ մրցաշրջանի ավարտին «Բավարիայից» հեռանալու մասին։
Ընդգծվում է, որ Մյուլերը կմասնակցի Աշխարհի ակումբային առաջնությանը, որը նրա վերջին մրցաշարը կլինի մյունխենյան ակումբի կազմում։
«Վերջին շրջանում իմ անձի մասին շատ նորություններից հետո ուզում եմ պարզաբանել այս ուղերձով։ Նույնիսկ այսքան տարի անց, ինչքան րոպե էլ հանդես գամ, ես դեռ ուրախ եմ թիմակիցներիս կողքին լինելու և նրանց հետ տիտղոսների համար պայքարելու համար: Այս դերում ինձ պատկերացնում էի նաև հաջորդ տարի:
Սակայն ակումբը որոշեց չբանակցել ինձ հետ նոր պայմանագրի շուրջ հաջորդ մրցաշրջանի համար։ Կարևոր է, որ ակումբը հետևի իր սկզբունքներին, նույնիսկ եթե դա չի համապատասխանում իմ անձնական ցանկություններին։ Ես հարգում եմ այս քայլը, որը, իհարկե, հեշտ չէր տնօրենների խորհրդի և վերահսկիչ խորհրդի համար», — գրել է Մյուլերը: