Այսօր առավոտից Պռոշյանի և Քասախի բնակիչները փակել էին Երևան-Աշտարակ գլխավոր ճանապարհը և պահանջում էին, որ իրենց համայնքներից Երևան եկող տրանսպորտային միջոցները չհանեն:
Համայնքապետարանն ու բնակիչները որոշակի պայմանավորվածություն են ձեռք բերել․ «Այսօրվա ընդվզման հետ կապված եկանք հայտարարի, երկուշաբթի օրը բնակիչները 20 հոգանոց խմբով կհանդիպեն տրանսպորտի և կապի փոխնախարարի հետ։ Հիմա ես կհանդիպեմ նրանց հետ, որ քննարկենք խնդիրն ինչումն է, որ հասկանանք, թե ինչպես ենք հարցը բարձրացնելու:
Ուզում ենք քննարկել, հասկանալ՝ ինչպես ընդհանուր եզրեր գտնենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Պռոշյան համայնքի ղեկավար Սևակ Գաբրիելյանը: