Հետևեք մեզ։

Red Wings ավիաընկերության ուղևորները գրեթե 24 ժամ չեն կարողանում Սոչիից Երևան հասնել (տեսանյութ)

17:51, 05 ապրիլ 2025
Red Wings ավիաընկերության ուղևորները գրեթե 24 ժամ չեն կարողանում Սոչիից Երևան հասնել (տեսանյութ)

Red Wings ավիաընկերության ուղևորները գրեթե 24 ժամ չեն կարողանում Սոչիից Երևան հասնել։ Նրանք պատմել են, որ օդանավակայանի և հյուրանոցների մարդաշատության պատճառով իրենք ստիպված են սպասել գետնին նստած, հայտնում է «Осторожно, новости» Telegram ալիքը։

 Երևան չվերթը նախատեսված էր իրականացնել ապրիլի 4-ին՝ տեղական ժամանակով 16:20-ին, սակայն մառախուղի պատճառով հետաձգվել է։

 8 ժամ հետո սպասողներին հյուրանոց են տրամադրել, սակայն 2 ժամից նրանք ստիպված են եղել վերադառնալ օդանավակայան։

Տեղական ժամանակով ժամը 22:30-ին ինքնաթիռը կրկին օդ չի բարձրացել, ուղևորները ստիպված են եղել վճարել գիշերակացի համար:

Այժմ ավիաընկերության ներկայացուցիչները խոստանում են, որ մեկնումը կլինի տեղական ժամանակով 15:30-ին։

 

Տեսանյութը՝ Telegram-ում։

Վերլուծական