Հետևեք մեզ։

Արարատի գյուղերից մեկում 34-ամյա տղամարդը վերջ ՝ տվել կյшնքին

18:03, 05 ապրիլ 2025
Արարատի գյուղերից մեկում 34-ամյա տղամարդը վերջ ՝ տվել կյшնքին

Ապրիլի 3-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարություն տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է գյուղերից մեկը, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։

Նշված հասցե մեկնած ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արտավազդ Սարգսյանի գլխավորությամբ պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Տիգրան Բ․-ն է։ Պարզվել է նաև, որ նույն օրը ժամը 16։00-ի սահմաններում Տիգրան Բ․-ն իրենց տան բակում գտնվող թոնրատան ծածկի մետաղյա խողովակից պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել:

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
 

Վերլուծական