Հետևեք մեզ։

Լեռնային Ղարաբաղի լուծարման հրամանագրի հրապարակումից հետո տեղում ԼՂ հայության իրավունքների խնդիրը դուրս է եկել կարգավորման օրակարգից. ԱԳՆ. «Ազատություն»

21:54, 05 ապրիլ 2025
Լեռնային Ղարաբաղի լուծարման հրամանագրի հրապարակումից հետո տեղում ԼՂ հայության իրավունքների խնդիրը դուրս է եկել կարգավորման օրակարգից. ԱԳՆ. «Ազատություն»

Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից, «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ փոխանցել են Արտգործնախարարությունից:

 

Գերմանիայի նախագահի հետ համատեղ ասուլիսում Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ բանակցություններում գլխավոր խոչընդոտը եղել է այն, որ մինչև 2024 թվականի հունվարը «Հայաստանը հաստատակամորեն փորձում էր խաղաղության պայմանագրում ներառել այսպես կոչված՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճակատագիրը»»: «Ազատություն»-ը արտաքին քաղաքական գերատեսչությունից հետաքրքրվել էր՝ արդյո՞ք դա այդպես է եղել:

 

«Նախկինում քանիցս հայտարարել ենք, որ Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանն աշխատանքներ էր տանում Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման, այդ թվում և այդ խնդիրների հասցեագրման միջազգային մեխանիզմի ստեղծման ուղղությամբ։ Դրան էին նաև միտված երրորդ երկրներում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումների կազմակերպման ջանքերը, որոնք մերժվեցին Լեռնային Ղարաբաղի կողմից։ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից», - նշել են Արտգործնախարարությունից։

Վերլուծական