Հետևեք մեզ։

Օրս սկսվում էր տագնապով` կհարվածի, կվիրավորի, թե կսպառնա զրկել երեխայից. Անդրեի նախկին կնոջ գրառումը

13:18, 06 ապրիլ 2025
Օրս սկսվում էր տագնապով` կհարվածի, կվիրավորի, թե կսպառնա զրկել երեխայից. Անդրեի նախկին կնոջ գրառումը

Իմ ճանապարհը լի էր վախերով ու պայքարով։ Ես սիրում էի այն մարդուն, ով հմայեց ինձ: Բայց ջենթլմենի գեղեցիկ դիմակի հետևում սարսափելին էր թաքնված։ Այս մասին գրել է երգչուհի Անի Օհանյանը` երգիչ Անդրեի նախկին կինը:

 

«Սկզբում ամբողջ ժողովրդի աչքի առաջ ծնվեց հեքիաթը։ Դուք հավատացիք նրան այնպես, ինչպես ես: Շուտով աշխարհը սկսեց փլուզվել: Իմ ամեն օրը սկսվում էր տագնապով ու անհանգստությունով` այսօր նա չար կլինի, թե բարի, նորից կվիրավորի, կհարվածի, թե կրկին սպառնալու է, որ կզրկի երեխայից»:

 


Ես կարծում էի, որ կարող եմ փրկել ընտանիքը և փոխել նրան դեպի լավը, սակայն նրա ագրեսիան միայն աճում էր ։ Նա չէր գիտակցում, թե որքան ցավ է պատճառում ինձ:

 

Ես զգում էի, որ հոգիս դանդաղորեն քանդվում է, բայց շարունակում էի հուսալ, որ նա կհասկանա և կփոխվի: Ես հասկացա, որ սերը չպետք է տառապանք բերի: «Կներես» բառը ելք չէ: Դա անընդհատ կրկնվում էր: Այսօր ես համարձակվում եմ խոսել:


Այս ամբողջ ընթացքում ես ստիպված էի ժպտալ տեսախցիկների և մարդկանց առջև՝ ցուցադրել «երջանկություն» այն ժամանակ, երբ ոչ ոք չգիտեր, թե ինչ է կատարվում փակ դռների հետևում:

 

Այս գրառումը ոչ միայն աղաղակ է հոգու, դա կոչ է բոլոր կանանց, ովքեր տառապում են ինձ նման։ Աղջիկներ, կանայք, մայրեր Դուք արժանի եք սիրո, որը բերում է լույս և ոչ թե խավար»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները