Ամեն ինչ պետք է արվի, որ որևէ փաստաթուղթ չստորագրվի. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
19:06, 22 մայիս 2023
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր Hayastan.news-ի հետ զրույցում ասաց, որ շաբաթ օրը Կոռնիձորում անցկացված երթի նպատակն այն էր, որ ցույց տան՝ արցախցիները մենակ չեն, Արցախը միայնակ չէ, մենք Արցախի կողքին ենք։ Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու վերաբերյալ բրյուսելյան համաձայնություններին՝ Գեղամ Մանուկյանն ասաց, որ ամեն ինչ պետք է անել, որպեսզի թույլ չտրվի որևէ փաստաթղթի ստորագրություն։ Նրա խոսքով՝ այս ընթացքում ընդդիմության նախաձեռնած «Դիմադրության» շարժման և ժողովրդական ընդզվման արդյունքում է, որ Փաշինյանը որևէ փաստաթուղթ չի ստորագրել՝ չհամաձայնելով մեր այն դիտարկմանը, թե գուցե չի եղել համապատասխան փաստաթուղթ կամ Ալիևը չի համաձայնել այդ փաստաթղթի ստորագրմանը, դրա համար է ձգձգվել այդ գործընթացը։
Հարցին՝ Փաշինյանի հեռացման համար պայքար նորից սկսվելո՞ւ է, թե՞ ոչ, Մանուկյանն ասաց․ «Ոչ թե սկսվելու է, այլ շարունակվում է»։