Հետևեք մեզ։

Փաշինյանն առաջին անգամ չէ նման բան հայտարարում. Արթուր Վանեցյանն Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքում ճանաչելու մասին․ MediaHub

19:43, 22 մայիս 2023
Փաշինյանն առաջին անգամ չէ նման բան հայտարարում. Արթուր Վանեցյանն Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքում ճանաչելու մասին․ MediaHub

Խնդիրը Փաշինյանի հայտարարությունները չեն: Խնդիրը հայ ժողովրդի կամքն է և առաջին հերթին` Արցախում ապրող մեր հայրենակիցների կամքը: Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Փաշինյանի այսօր հնչեցրած մտքերին:

 

-Պարոն Վանեցյան, Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիսում հայտարարեց, որ պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86600 քկմ տարածքով, որը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղի տարածքը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը:

 

-Նախ` Փաշինյանն առաջին անգամ չէ նման բան հայտարարում: Այն, որ հայտարարությունը մի փոքր այլ կերպ է ձևակերպել, չի նշանակում, որ ասածը նորություն է:

Երկրորդ` Փաշինյանն այսօր այնպիսի նվաստացած վիճակում է, որ վստահ եմ կճանաչի նաև 16-րդ դարի Օսմանյան կայսրության կամ 19-րդ դարի Բրիտանական կայսրության տարածքային ամբողջականությունը:

Բայց պետք է հասկանալ, որ խնդիրը Փաշինյանի հայտարարությունները չեն: Խնդիրը հայ ժողովրդի կամքն է: Առաջին հերթին` Արցախում ապրող մեր հայրենակիցների կամքը:

 

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում