Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանում տեղի կունենա Վրաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ բանավեճ։
Բանավեճում կքննարկվեն ԵԽԽՎ-ի կողմից վրացական պատվիրակության մանդատի վավերացման վերաբերյալ բանաձեւի հետ կապված հետագա անելիքները։
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 29-ին ԵԽԽՎ-ն Վրաստանում նոր ընտրություններ անցկացնելու պահանջով բանաձեւ է ընդունել։
ԵԽԽՎ-ն կոչ է արել Վրաստանի իշխանություններին անհապաղ սկսել ներառական գործընթաց՝ ներգրավելով բոլոր շահագրգիռ կողմերին և սոցիալական դերակատարներին, ներառյալ իշխող մեծամասնությունը, ընդդիմությունը և քաղաքացիական հասարակությունը՝ հրատապ վերացնելու անցյալ տարվա հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ նկատված թերություններն ու խախտումները և անհրաժեշտ պայմաններ ստեղծել նոր խորհրդարանական ընտրությունները ժողովրդավարական միջավայրում անցկացնելու համար։
ԵԽԽՎ բանաձեւից հետո վրացական պատվիրակությունը դադարեցրեց իր գործունեությունը ԵԽԽՎ-ում։
Նշենք, որ ապրիլի 7-11-ը Ստրասբուրգում տեղի կունենա Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը։