Ապրիլի 9-ին՝ ժամը 12:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի մամուլի ասուլիսը:
Մեդիայի այն ներկայացուցիչները, որոնք ցանկանում են ներկա լինել ասուլիսին, պետք է մինչև ապրիլի 8-ը՝ ժամը 18:00, [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկեն իրենց մասնակցության հայտը և ասուլիսին ներկայանան իրենց լրագրողական անցագրերով:
Առանց լրագրողական անցագրերի ներկայանալու դեպքում մուտքը մամուլի ասուլիսների սենյակ արգելվելու է:
Տեղի կունենա Արմեն Մելիքբեկյանի մամուլի ասուլիսը
12:06, 07 ապրիլ 2025