Ադրբեջանական կողմը կրկին հայտարարություն է տարածել, թե իբր հայկական կողմից կրակ է բացվել հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Տեղեկությունը տարածել է երկրի պաշտպանության նախարարությունը և տևական ժամանակ նմանատիպ հրապարակումներից հետո առաջին անգամ նշել, թե ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկվել են հակաքայլեր։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ադրբեջանի ՊՆ-ում խորհրդակցություն էր անցկացրել նախարար Զաքիր Հասանովը, որի ընթացքում քննարկվել է ադրբեջանա-հայկական սահմանին ստեղծված օպերատիվ իրավիճակը:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Զաքիր Հասանովը համապատասխան պաշտոնատար անձանց առջև կոնկրետ խնդիրներ է դրել «ցանկացած սադրանքի օպերատիվ արձագանքելու ադրբեջանական բանակի ստորաբաժանումների պատրաստակամության վերաբերյալ»: