Հետևեք մեզ։

Նախորդ տարի զինվորական ծառայությունից խուսափելու հոդվածով հետախուզվել է 10910 մեղադրյալ. Դատախազություն

11:11, 07 ապրիլ 2025
Նախորդ տարի զինվորական ծառայությունից խուսափելու հոդվածով հետախուզվել է 10910 մեղադրյալ. Դատախազություն

2024 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածով (զինվորական ծառայությունից կամ զորակոչից խուսափելը) հետախուզվել է 10 910 մեղադրյալ, որոնցից 561-ը հայտնաբերվել են։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է  ՀՀ գլխավոր դատախազության 2024 թվականի գործունեության հաղորդման մեջ։ 

Համեմատության համար՝ 2023 թվականին նույն հոդվածով հետախուզվել էր 11 492 մեղադրյալ, հայտնաբերվել էին 398-ը։

Այսպիսով՝ հետախուզվողների թիվը 2024 թվականին նվազել է 582-ով,սակայն հայտնաբերման քանակական ցուցանիշը աճել է 163-ով, տոկոսային հարաբերակցությամբ՝ հայտնաբերման ցուցանիշն աճել է 41 տոկոսով։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները