Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանում է Ուկրաինայում հրադադարի գաղափարը։
Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը հարվածները դադարեցնելու անհրաժեշտության մասին։
Նրա խոսքով՝ Պուտինը աջակցում է հրադադարի գաղափարին, սակայն դրա իրականացման համար անհրաժեշտ է լուծել մի շարք հարցեր։
«Նախագահ Պուտինն իրոք աջակցում է հրադադարի անհրաժեշտության գաղափարին: Բայց մինչ այդ պետք է պատասխանել մի շարք հարցերի: Այս հարցերը կախված են օդում, և ոչ ոք դրանց դեռ չի պատասխանել»,- ասել է Կրեմլի խոսնակը:
Պեսկովը բացատրել է, որ խոսքը ուկրաինական իշխանությունների նկատմամբ վերահսկողության բացակայության, ուկրաինական իշխանությունների կողմից Կիևին չենթարկվող մի շարք ծայրահեղական և ազգայնական խմբավորումների գործողությունները վերահսկելու անհնարինության մասին է։