Արցախի նախկին ԱԳ նախարար, այժմ Բաքվում ապօրինի կալանքի տակ գտնվող Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ դեմ է եղել հայերի ինտեգրմանը ադրբեջանական հասարակությանը։
Ապրիլի 7-ին Բաքվի ռազմական դատարանում կայացած հերթական նիստում Բաբայանը, պատասխանելով դատախազի համապատասխան հարցին, նշել է, որ դեմ է հանդես եկել արցախահայերի՝ ադրբեջանական հասարակությանն ինտեգրմանը։
Նրա խոսքով՝ ինտեգրմանը դեմ են եղել նաև Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Վարդանյանը և այլ պաշտոնյաներ։
«Ոչ մի պաշտոնյա չի տեսել նման հեռանկար»,- ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ ասել է Բաբայանը։
Հիշեցնենք, որ այսօր Բաքվում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և քաղաքացիական անձանց դեմ շինծու դատավարությունը։