Մայիսի 22-ին, ժամը 17.30-ի սահմաններում, մի անձ անձնական խնդրի լուծման պատճառաբանությամբ մոտեցել է ոստիկանության Մուշի բաժնի հերթապահ մասի մուտքին, նշել է անձնական խնդիրներ, ինչի ընթացքում գրպանից հանել է «Ֆ-1» տիպի նռնակը և սպառնացել պայթեցնել, եթե խնդիրը լուծում չստանա:
Ոստիկանության Մուշի բաժնի ղեկավարության բանակցությունների արդյունքում գյումրեցի 27-ամյա տղամարդը հանձնել է նռնակը ոստիկաններին:
27-ամյա տղամարդը ձերբակալվել է:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները պարզվում են: