Արցախի Հանրապետության պետական կառույցների պաշտոնական կայքէջերը՝ Nankr.am-ը (ԱԺ), Nkr.am-ը (ԱԳՆ), Nkrgov.am-ը (Կառավարություն), Milnkr.am-ը (ՊԲ) և այլն, այլևս չեն գործում։
Արցախի տեղեկատվական շտաբից Yerevan.Today-ին հայտնել են, որ պաշտոնական էջերը փակվել են Հայաստանի ԱԱԾ-ի կողմից 2024 թվականի փետրվարին՝ Արցախի ամբողջական հանձնումից մի քանի ամիս անց:
Լրատվամիջոցըբ կապ է հաստատել ԱԱԾ մամուլի կենտրոնի հետ՝ հասկանալու, թե ի՞նչ հիմնավորում և կամ բացատրություն կտան վերոնշյալ խնդրին: Ժամեր անց ԱԱԾ-ից առաջարկել են դիմել գրավոր։