Հետևեք մեզ։

Թուրքիայի և Ադրբեջանի նպատակը խաղաղ գոյակցությունը չէ, այլ «պատմական հնարավորության» օգտագործումը՝ վերջնականապես լուծելու այն, ինչ նրանք դեռ անվանում են «հայկական հարց»․ Արմեն Գևորգյանը՝ ԵԽԽՎ-ում

17:45, 07 ապրիլ 2025
Թուրքիայի և Ադրբեջանի նպատակը խաղաղ գոյակցությունը չէ, այլ «պատմական հնարավորության» օգտագործումը՝ վերջնականապես լուծելու այն, ինչ նրանք դեռ անվանում են «հայկական հարց»․ Արմեն Գևորգյանը՝ ԵԽԽՎ-ում

 Այլընտրանքային նախագծեր խումբը ներկայացնում է Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ նստաշրջանում ԵԽԽՎ Բյուրոյի և մշտական հանձնաժողովի գործունեության հաշվետվության ժամանակ․

 

«Հարգելիգործընկերներ,

Մեկ ամիս է անցել այն պահիցինչ Հայաստանը և Ադրբեջանը հայտարարեցին այսպես կոչված խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման մասինՄիջազգային հանրության կողմից այս լուրն ընդունվեց «կառուցողական խանդավառությամբ»՝ չնայած այն հանգամանքին, որ հայ հասարակությունը դեռ չի տեսել պայմանագրի տեքստը, որն այդպես էլ հրապարակված չէ

Պայմանագիրը դեռ չի ստորագրվել:

 

Հայաստանում շատերն այժմ այդ գաղտնի «խաղաղության պայմանագիրն» ընկալում են որպես մի բան, որը մեզ հեռացնում է իրական խաղաղությունիցԱպագայի հանդեպ վստահություն ստեղծելու փոխարեն ընթացիկ բանակցությունները խոր անվստահություն են առաջացրել: Խաղաղության գաղափարն ինքնին խեղաթյուրվում է, և շատ հայեր ցավալի երկընտրանքի առաջ են կանգնած՝ ընդունել այն որպես նոր դարաշրջանի մեկնա՞րկ, թե՞ որպես վերջնական պարտության խորհրդանիշ:

 

Համոզված եմ՝ կհամաձայնեք, որ ցանկացած համաձայնագրի արժեք ոչ միայն այն ստորագրելու, այլև հստակ երաշխիքների և արդյունավետ իրագործման մեխանիզմների առկայության մեջ էԵրկարատև խաղաղությունը պահանջում է զսպումների և հավասարակշռության ամուր համակարգեր, հատկապես՝ փխրուն տարածաշրջանային համատեքստերում: Մեր դեպքում այդպիսի մեխանիզմները լիովին բացակայում են:

 

Բացի այդբանակցությունների ընթացքում ի սկզբանե արդարադատության և էսկալացիայի նվազեցման խթանմանը միտված միջոցներն այժմ բացառված են, և Ադրբեջանը ցույց տվեց, թե ինչպես են հեշտությամբ անտեսվում եվրոպական զսպման մոտեցումները:

 

 

Հարգելիգործընկերներ,

Թույլ տվեք մեկ անգամ ևս ձեր ուշադրությունը հրավիրել Բաքվում հայ գերիների նկատմամբ ներկայումս տեղի ունեցող խայտառակ դատավարությունների վրաԴրանք շարունակելը հստակ ցույց է տալիս, որ Ադրբեջանը պատրաստ չէ ո'չ ստորագրելուև ո'չ էլ իրականում կյանքի կոչելու որևէ խաղաղության համաձայնագիր Հայաստանի հետ: Մենք չպետք է մոռանանք՝ Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի հետ համաձայնությունները պահպանելու պատմություն չունենոչ էլ՝ այդպիսի պատմություն կառուցելու մտադրություն: Նրանց նպատակը խաղաղ գոյակցությունը չէ, այլ «պատմական հնարավորության» օգտագործումը՝ վերջնականապես լուծելու այն, ինչ նրանք դեռ անվանում են «հայկական հարց»:

 

 

Պարոն Նախագահ,

Մենք իրավացիորեն մշտապես ​​ուշադրություն ենք դարձնում Գազայում տիրող իրավիճակին։ Այդուհանդերձ շարունակում ենք անտեսել Արցախում (Լեռնային Ղարաբաղում) հայկական ժառանգության միտումնավոր ոչնչացումը: Նման աղետները կանխելու համար ստեղծված միջազգային մեխանիզմներն ու ինստիտուտները պարզապես չեն գործում։ Ադրբեջանը շարունակում է խախտել և անտեսել միջազգային դատարանների վճիռները, մինչդեռ միջազգային կազմակերպությունները տագնապալի անտարբերություն են ցուցաբերում հայերի՝ իրենց պատմական հայրենիք վերադառնալու հիմնարար իրավունքների նկատմամբ։

 

Միջազգային հանրության, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի լռությունն Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի բացահայտ խախտումների շուրջ, վկայում է կանոնների վրա հիմնված միջազգային կարգի փլուզման մասին։

7 ապրիլի, 2025թ.»։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները