Հետևեք մեզ։

Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը կայցելի Բաքու՝ հայ ռազմագերների հարցով․ ՔՊ-ական պատգամավոր

20:36, 07 ապրիլ 2025
Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը կայցելի Բաքու՝ հայ ռազմագերների  հարցով․ ՔՊ-ական պատգամավոր

Հայ ռազմագերիների և Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի թեման այսօր քննարկվել է ԵԽԽՎ նստաշրջանում: Այս մասին հայտնել է Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը։

Նախքան նիստը պատգամավորը կարճատև զրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթիի հետ՝ կիսելով անհանգստությունը Ադրբեջանում ապօրինի պահվող հայերի և ընթացող կեղծ դատավարություների մասին:

«Հանձնակատարը հավաստեց, որ պատրաստվում է այցելել Ադրբեջան և այդ կապակցությամբ դիմել է Ադրբեջանի իշխանություններին:

Նիստին գործընկերներս հետ կրկին հասցեագրեցինք հարցը»,- գրել է Գրիգորյանը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները