Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:
Այս մասին հայտնում է Բնական աղետների հետևանքների վերացման գրասենյակը (AFAD)։
Գրասենյակի տվյալների համաձայն՝ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 19:06-ին Գյոքսունի շրջանում։
Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա։