ՔՊ-ում հավաքական ընդդիմությանը պարտված Սարիկ Մինասյանն, այսօր կեսօրն անց, որոշել է շնորհավորել իգական սեռին Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ․
«Սիրելի՛ մայրեր, քույրեր և կանայք,
սրտանց շնորհավորում եմ Ավետման տոնի՝ Մայրության և գեղեցկության օրվա առիթով:
Ձեր շնորհիվ մեր ամուր ընտանիքները շարունակում են հզոր և անսասան պահել մեր երկրի, Հայաստանի Հանրապետության հզոր արմատները: Մենք չենք ճկվում սպասված և անակնկալ քամիներից՝ մեր թիկունքում ունենալով ձեր հաստատուն և անդավաճան աջակցությունը:
Բոլորիդ անսահման երջանկություն, սեր և առողջություն եմ ցանկանում»:
Քիչ անց, Սարիկ Մինասյանը մոռանում է մաղթանքի մասին և իրեն մեկնաբանություն գրած կնոջից ամուսնու կամ եղբոր տվյալ է ուզում․
Կինը մեկնաբանել է․
«ՔՊ-ին շնորհավորանք ընդունելը ժեխություն է, մարդ ինչքան ժեխ պետք է լինի, որ սրանց հետևից գնա»։
Ի պատասխան Սարիկ Մինասյանը գրել է․
«Դու քո էությամբ ես դա, ամուսին, եղբայր ունես, համար տու, անուն ասա, իրան բացատրենք, կին ես, քեզ ինչ ասենք»։