Հետևեք մեզ։

Վաշինգտոնն ու Թեհրանը ուղիղ բանակցություններ են վարում. Թրամփ

22:55, 07 ապրիլ 2025
Վաշինգտոնն ու Թեհրանը ուղիղ բանակցություններ են վարում. Թրամփ

Թրամփն ասել է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը ուղիղ բանակցություններ են վարում:

 

«Մենք ուղիղ բանակցություններ ենք վարում Իրանի հետ, դրանք սկսվել են, դրանք կշարունակվեն շաբաթ օրը, մենք շատ կարևոր հանդիպում կունենանք, տեսնենք, թե ինչ կլինի»,- ասել է նախագահը Սպիտակ տանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպմանը պատասխանելով լրագրողների հարցերին։

 

«Կարծում եմ՝ բոլորն էլ համաձայն են, որ գործարքի հասնելը նախընտրելի է, քան ակնհայտը»,- նկատել է նա՝ չբացատրելով, թե ինչ նկատի ուներ ակնհայտ ասելով։

 

Նման զարգացումից խուսափելը, նրա խոսքով, «բխում է Իրանի լավագույն շահերից»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները