Հետևեք մեզ։

Երևանում շտապօգնության մեքենան բախվել է էլեկտրասյանը, կա զոh և վիրավորներ (լուսանկարներ)

07:34, 08 ապրիլ 2025
Երևանում շտապօգնության մեքենան բախվել է էլեկտրասյանը, կա զոh և վիրավորներ (լուսանկարներ)

Այսօր վաղ առավոտյան Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։40-ի սահմաններում Թամանցիներ փողոցում՝ «Գործարանային մետրո»-ի հարևանությամբ «Toyota» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան բախվել երկաթե էլեկտրասյանը։

 

Shamshyan.com փոխանցմամբ, վարորդը, բժիշկն ու բուժքույրը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Վիրավորներից մեկը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները