Ապրիլի 8-ին՝ ժամը 06։00-ի սահմաններում, Երևանի Թամանցիների փողոցում շտապօգնության «Տոյոտա» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով երեք անձ տեղափոխվել է հիվանդանոց, հաղորդում են Երևանի քաղաքապետարանից։
Ցավոք, վթարի հետևանքով վարորդի կողքին գտնվող բժիշկը մահացել է։
«Ցավով պետք է նշեմ, որ բժիշկը ամրագոտիով ամրակապված չի եղել, ինչի հետևանքով ստացել է ծանր վնասվածքներ, որոնք կյանքի հետ անհամատեղելի են եղել»,-նշել է քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը։