Հետևեք մեզ։

Եթե Թուրքիայի հետ խնդիրներ ունենաք, կարող եմ օգնել, բայց պիտի խելամիտ լինեք․ Թրամփը՝ Նեթանյահուին

09:45, 08 ապրիլ 2025
Եթե Թուրքիայի հետ խնդիրներ ունենաք, կարող եմ օգնել, բայց պիտի խելամիտ լինեք․ Թրամփը՝ Նեթանյահուին

 

Մենք չենք ցանկանում հակամարտություն Թուրքիայի հետ Սիրիայում: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո։

 

Նա ընդգծել է, որ Թուրքիան լավ հարաբերություններ ունի նախագահ Թրամփի հետ:

 

«Մենք քննարկել ենք, թե ինչպես կանխել այդ հակամարտությունը Թուրքիայի հետ։ Կարծում եմ՝  Թրամփից լավ միջնորդ չկա» հավելել է Նեթանյահուն, որին ի պատասխան՝ ԱՄՆ նախագահը արձագանքել է․ «Եթե երբևէ խնդիրներ ունենաք Թուրքիայի հետ, ես կարող եմ օգնել լուծել դրանք, բայց դուք պետք է խելամիտ լինեք»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները