Հետևեք մեզ։

Հայաստանում ԵՄ դեսպանի անունից հայաստանյան քաղհասարակության շուրջ 50 ներկայացուցիչ թիրախավորված ֆիշինգային հարձակման են ենթարկվել Signal-ում․ Արթուր Պապյան

12:00, 08 ապրիլ 2025
Հայաստանում ԵՄ դեսպանի անունից հայաստանյան քաղհասարակության շուրջ 50 ներկայացուցիչ թիրախավորված ֆիշինգային հարձակման են ենթարկվել Signal-ում․ Արթուր Պապյան
Մեդիափորձագետ Արթուր Պապյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
 
«Զգուշացում. մեր նախնական տեղեկություններով Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի անունից հայաստանյան քաղհասարակության շուրջ 50 ներկայացուցիչներ թիրախավորված ֆիշինգային հարձակման են ենթարկվել Signal հավելվածում։
 
Եթե դուք սեղմել եք գրանցման հղումը և մուտք եք գործել Ձեր Microsoft օգտահաշվով, անպայման փոխեք ձեր գաղտնաբառը, համոզվեք, որ օգտահաշվում ակտիվ սեսսիաներ չկան։
 
Եթե կասկածներ ունեք կամ օգնության կարիք ունեք, դիմեք մեզ՝ CyberHUB֊ին»։

Վերլուծական