Հետևեք մեզ։

Բաքվի ռազմական դատարանում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու դատավարությունը

10:22, 08 ապրիլ 2025
Բաքվի ռազմական դատարանում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու դատավարությունը

Բաքվի ռազմական դատարանում շարունակվում է Արցախի նախկին պետնախարար, այժմ Բաքվում ապօրինի կալանքի տակ գտնվող Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու դատավարությունը։

 

Նշենք, որ նախորդ նիստի ընթացքում ավելի քան 20 անձ հանդես էր եկել որպես վկա և Վարդանյանի դեմ ամենատարբեր վկայությունները տվել։

 

Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը ավելի վաղ դիմել էր ՀՀ վարչապետին և ԱԳ նախարարին։

 

«Հարգելի վարչապետ Նիկոլ Փաշինյան, ԱԳ նախարար Արարատ Միրզոյան, տեսեք նախագահ Դոնալդ Թրամփի ԱԱ հարցերով խորհրդական Մայք Ուոլթսի գրառումը, նա ընդգծում է ոչ միայն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը վերջնականացնելու անհրաժեշտության, բայց ՆԱԵՎ հայ քրիստոնյա բանտարկյալների ազատ արձակման մասին։ Ես հավատում եմ, որ Դուք լիովին համաձայն եք այս հարցով Թրամփի աշխատակազմի դիրքորոշմանը»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները