Կանչի վայրից հետ գնալու ժամանակ մեքենան գնում խփում է սյանը, ինքնավթար է եղել՝ շատ վատ ելքով. Նախնական վարկածով վարորդը քնել է, աչքը կպել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Ռուբեն Գրիգորյանը՝ անդրադառնալով «Շտապօգնության» մեքենայի ողբերգական ավտովթարին, որի հետեւանքով բժիշկը մահացել է, իսկ բուժքրոջ վիճակը ծանր է:
Հարցին՝ վարորդներըւ ծանրաբեռնվա՞ծ են աշխատում, որ նման դեպք է գրանցվել, նա պատասխանեց. «Բուժքույրի վիճակը ծանր է, բժիշկը մահացել է, վարորդը հիվանդանոցում է, հիմա նստենք, քննարկենք ծանրաբեռնված է, թե ծանրաբեռնված չէ՞: Աչքը կպել է, հստակ դա է, խոչընդոտ չկա, տեսագրությունը ունենք ոնց է եղել, գնում խփում է: Ես առաջին վայրկյանից այնտեղ եմ եղել, այդ ամենը իմ աչքի դեմն է եղել»: