Հետևեք մեզ։

Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով, սպասվում է անձրև և ձյուն

11:29, 08 ապրիլ 2025
Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով, սպասվում է անձրև և ձյուն

Երևան քաղաքում՝ ապրիլի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-10-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։

Այս մասին հայտնում են Հայհիդրոմետից։

 

 

Հանրապետության տարածքում` ապրիլի 8-ի ցերեկը, 10-13-ին` առանձին շրջաններում, ապրիլի 9-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 9-ին՝ առանձին հատվածներում հորդառատ։ Ապրիլի 11-13-ին գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։

 

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-6մ/վ: Ապրիլի 8-10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

 

Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ին գիշերը կնվազի 8-10, ցերեկը 6-8 աստիճանով։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները