Հետևեք մեզ։

Կյանքից հեռացել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի պրոֆեսոր Ներսես Քարամյանը

11:55, 08 ապրիլ 2025
Կյանքից հեռացել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի պրոֆեսոր Ներսես Քարամյանը

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հայտնում է.

«Խոր ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի երկարամյա աշխատակից, ճառագայթային ուռուցքաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ներսես Քարամյանը:

 

Շուրջ 30 տարի բժիշկը աշխատել է մեր կենտրոնում՝ իր գիտելիքներով և մեծ փորձառությամբ բուժելով հազարների: Նրա անցած ուղին և մինչև վերջին օրը նվիրվածությունն իր մասնագիտությանը հավերժ օրինակ կլինեն ապագա սերունդների համար, որոնք նվիրվել են մարդկանց կյանքեր փրկելուն, նրանց կյանքի որակը բարձրացնելուն:

 

Բժիշկն իր գործի անմնացորդ նվիրյալն էր, իր հոր` վաստակաշատ գիտնական, բժիշկ Սամվել Քարամյանի արժանի հետնորդը:  

 

ՈՒԱԿ-ի ողջ անձնակազմն իր ցավակցությունն է հայտնում սիրելի գործընկերոջ ընտանիքին, հարազատներին և բոլոր մտերիմներին:

 

Ներսես Քարամյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ապրիլի 10-ին՝ ժամը 18:00-20:00-ն, «Լյուար» սգո սրահում (հասցեն՝ Սիլիկյան հին խճուղի, 18 շենք): Հուղարկավորությունը` ապրիլի 11-ին՝ ժամը 13:00-ին` նույն վայրից»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները